BlogNews.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է «Դոմինո» սիթքոմից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան:
_Ի՞նչ էիր անում մեր զանգից առաջ։
– Անկողնում պառկած՝ «Հարսնացուն հյուսիսից» պիեսն էի կարդում. Սունդուկյան թատրոնում մարմնավորելու եմ Վալիայի կերպարը:
– Ի՞նչ արժի ուտել նախաճաշին:
– Նախընտրում եմ ձու, պանիր, պոմիդոր և սև զեյթուն:
– Քո ամենասիրելի օծանելիքի գինը:
– Givenchy Dahlia Divin (կանաչ)՝ 68.000 դրամ:
– 1 ժամ գրախանութո՞ւմ, թե՞ հագուստի խանութում:
– Կախված է տրամադրությունից:
– Ո՞րն է քո թաքնված տաղանդը:
– Ես նկարել գիտեմ։
– Իսկ տարօրինակություններ ունե՞ս:
– Ես կանոններ, կաղապարներ ու կարծրատիպեր կոտրող մարդ եմ, հետևաբար տարօրինակություններ հաստատ կունենամ:
– Եթե տղամարդու սրտին կարելի է հասնել ստամոքսով, ինչպե՞ս հասնել կնոջը:
– Բոլոր կանանց անունից չեմ կարող խոսել, բայց իմ սրտին հասնելու համար բավական է, որ տղամարդը լինի հավատարիմ, հուսալի և մաքրասեր:
– Ի՞նչ տեսարան է երևում քո սենյակի պատուհանից:
– Մեր բակը:Դ
– Ե՞րբ են արտասվում ուժեղ կանայք:
– Երբ հասկանում են, որ շատ երկար ժամանակ է, որ ուժեղ են ու մենակ:
– Գաղտնիքները որտե՞ղ ես պահում:
– Իմ գաղտնիքները մայրիկիս հոգու շտեմարանում եմ պահում, ուրիշներինը՝ իմ:
– Ի՞նչ արտահայտություն ես շատ հաճախ օգտագործում:
– I love you:
– Ո՞ւմ հեռախոսահամարը անգիր գիտես:
– 3-4 հոգու համար անգիր գիտեմ, որոնց մեջ է նաև ավագ քույրս:
– Քեզ չսիրողներն առնվազն…
– Առնվազն մարդիկ են, որոնք ինձ չեն սիրում:
– Մի զգեստը քանի՞ անգամ կարելի է կրել:
– Եթե ինձ մնար, ապա մեկ, քանի որ դրանից հետո հետաքրքրությունը կորում է, բայց, միևնույն է, շարունակում եմ նորից կրել:
– Գինի՞, կոնյա՞կ, թե՞ շամպայն:
– Բնական հյութ:
Ամբողջությամբ` blognews.am