Հերթական հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ մտավոր պրոցեսների խթանման համար բավարար է այլ մարդկանց հետ 10 րոպե խոսակցությունը: Փորձերը ցույց են տվել, որ բարեկամական խոսակցությունը լավ միջոց է բարդ խնդիրների լուծմանը նախապատրաստվելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Social Psychological and Personality Science-ում:
Աշխատանքի հեղինակներից մեկը հայտարարել է, որ անցկացված փորձերը ցույց են տվել, որ որևէ մեկի հետ սովորական խոսակցությունը կարող է երաշխավորել մտավոր առավելություն:
Պարզվել է, որ մրցակցային բանակցությունները ոչ մեծ իմացական օգուտ ունեն: Երբ մարդիկ մրցակիցներ են, խոսակցության ժամանակ նրանցից մեկը հաճախ թաքցնում է մտքերը: Իսկ բարեկամական խոսակցությունը կապված է էմպատիայի հետ և այն բանը պարզելու ցանկության, թե ինչ է մտածում մյուս մարդը: