Մազերի «հյուծվածությունն» ու բարակությունը խնդիրներ են, որոնք առաջանում են հորմոնալ անհավասարակշռության, սթրեսների, չհավասարակշռված սննդակարգի, սխալ սնվելու, մազերի հարդարման միջոցների հաճախակի օգտագործման հետևանքով։ Fithacker.ru-ն գրում է, որ այս խնդրի դեմ պայքարում լավագույն միջոցներ կարող են դառնալ բնական բաղադրիչները։
Ալոէ վերա և գերչակի յուղ։ Ալոէ վերան հսկայական քանակով սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ ամինաթթուներ, հակաօքսիդանտներ, ֆերմենտներ, որոնք օգնում են հեռացնել գլխամաշկի մահացած բջիջները, մաքրել ֆոլիկուլները։ Գերչակի յուղը հարուստ է վիտամին E-ով և օմեգա-9 ճարպաթթուներով. այն օգնում է մաշկի վարակների դեմ պայքարում և ապահովում է մազերի սնուցումը։
Ինչպես օգտագործել
Քամեք ալոէ վերայի հյութը։
Գելին ավելացրեք երկու թեյի գդալ գերչակի յուղ։
Քսեք մազարմատներին, մերսեք։
Թողեք մի քանի ժամ, լվացեք ոչ ագրեսիվ շամպունով։
Ձու։ Ձուն մեծ քանակով սպիտակուց է պարունակում, ինչպես նաև՝ երկաթ, ֆոսֆոր, ցինկ, որոնք կարող են օգնել խթանել մազերի աճը։
Ինչպես օգտագործել
Ձուն հարեք։
Ավելացրեք երկու ճաշի գդալ ձիթապտղի յուղ և մեկ ճաշի գդալ մեղր։
Քսեք մաշկին, թողեք 20-30 րոպե։
Լվացեք սառը ջրով, ապա շամպունով։
Հնդկական հաղարջ։ Հնդկական հաղարջը մեծ քանակով վիտամին C է պարունակում, ունի հակաբորբոքային հատկություն, ինչը նպաստում է գլխամաշկի առողջացմանը, ամրացնում մազերի ֆոլիկուլները, խթանում մազերի աճը։
Ինչպես օգտագործել
2 թեյի գդալ հաղարջը խառնեք 2 թեյի գդալ լայմի հյութի հետ։
Խառնուրդը քսեք գլխամաշկին։
1-2 ժամ անց լվացեք գոլ ջրով։
Շամբալա։ Այս բույսի սերմերը կարող են լավացնել մազերի աճը։ Դրանք հարուստ են ամինաթթուներով, սպիտակուցով, երկաթով, լեցիտինով, վիտամին C-ով ու կալիումով, ինչի շնորհիվ օգնում են մազերին աճել և լուծել ֆոլիկուլների հետ կապված խնդիրները։
Սոխի հյութ։ Սա մազերի աճն արագացնելու համար ամենահաճախ օգտագործվող միջոցներից է։ Սոխը հարուստ է ծծումբով, որը մազերի «կառուցման» հիմնական տարրերից է։ Այն օգնում է լավացնել մազերի աճը՝ խթանելով արյան շրջանառությունը։
Ինչպես օգտագործել
Մաքրեք սոխը, մանր կտրատեք։
Քամեք հյութը, քսեք գլխի մաշկին։
Թողեք 20-30 րոպե, լվացեք սառը ջրով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը