Երբևէ զգացե՞լ եք, որ Ձեր աչքը թրթռում է։ Մենք կպատմենք թե ինչ է դա նշանակում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երբևէ զգացե՞լ եք, որ Ձեր աչքը թրթռում է։ Մենք կպատմենք թե ինչ է դա նշանակում

Կոպի թրթիռը՝ շատ տարածված երևույթ է։ Գրեթե յուրաքանչյուր մարդու ծանոթ է այդ զգացողությունը։ Հազվադեպ դեպքում է, որ այն անհարմարություն չի պատճառում։

Բայց հաճախակի թրթռալը կարող է խոսել որոշակի առողջական պրոբլեմների մասին։

Այդ թույլ թրթիռը տեղի է ունենում աչքի մկանային սպազմերի պատճառով։ Red Salud UC ընկերությունից նյարդաբան Պատրիսիո Սանդովալը բացատրում է, որ այդ ռեակցիան հայտնի է որպես ակնային միոքիմիա, իսկ դրանց հիմնական պատճառներն են՝ սթրեսը, ծխելը և ալկոհոլային խմիչքների օգտագործումը։

Թրթռոցից ազատվելու համար անհրաժեշտ է իմանալ դրա պատճառը։ Բացի վերոնշյալ պատճառներից, թրթռոց կարող է առաջանալ աչքի թաղանթի գրգռման հետևանքով, կոպի ֆունկցիոնալության անոմալիաների և նեյրոնային բնույթի պրոբլեմների դեպքում։

Նյարդաբան Պատրիսիո Սանդովալն ասում է, որ շատ հաճախ աչքի թրթռոցը ոչ մի վտանգ չի ներկայացնում, սակայն եթե այն չափից դուրս հաճախակի է տեղի ունենում, իսկ էպիզոդները գնալով ավելի տևական են դառնում՝ ապա ավելի լավ է դիմել բժշկի։ Եվ իհարկե, աշխատեք թուլանալ, քնել բավարար քանակով և սնվել բալանսավորված։

Մեծամասամբ դրանք հենց լավագույն «դեղամիջոցներն են»:

mediamag.am