Ստալոնեին ծեծել են
Advertisement 1000 x 90

Ստալոնեին ծեծել են

Ֆլորիդայում դաժան ծեծի են ենթարկել Սիլվեսթեր Ստալոնեի խորթ եղբորը՝ 19-ամյա Դանթե Ստալոնեին. նա սովորում է Florida State University հեղինակավոր համալսարանում: Երեկոյան համալսարանի ուսանողական ավանում երկու անհայտ անձ կոտրվել են Դանթեի ծնոտը, և երիտասարդը մի քանի ատամ է կորցրել։

Դանթեն ոստիկաններին պատմել է, որ գիշերը ժամը 3-ին անցնում էր Stadium Drive մարզադաշտի մոտով, երբ իրեն են մոտեցել երկու աֆրոամերիկացիներ, որոնցից մեկը հարվածել է իր դեմքին:

pizap-com14761806249271

Դանթե Ստալոնեն մեկ ամիս հիվանդանոցում կանցկացնի:

Սիլվեսթեր Ստալոնեն հայտարարել է, որ զարմացած է կատարվածի առիթով: «Նա հրաշալի երիտասարդ է, գերազանց սովորող ուսանող: Շատ տխուր է, որ նրա հետ նման բան է կատարվել»,- նշել է 70-ամյա դերասանը: Աղբյուրը՝ TMZ: