Լիզա Ճաղարյանի գրառումը. Նոբելյան մրցանակի դափնեկիր Կաձուո Իսիգուրոյի «Never Let Me Go» վեպի վերնագիրը ռուսները թարգմանել են «Не отпускай меня», իսկ ես չգիտեմ՝ ոնց թարգմանեմ հայերեն. բառացի՝ «Բաց մի թող ինձ երբեք», բայց սա էլ բանի նման չէ, ճիշտը ոնց որ թե «երբեք չթողնես հեռանամ»-ն է կամ նման մի բան։
Վերջին տարիներին կարդացած ամենա-ամենատխուր գիրքն էր։ Էնքան տխուր, որ կարդալու ողջ ընթացքում քեզ թվում է՝ երգ ես լսում, ու քանի որ երգը շատ-շատ տխուր է, հետն էլ հոնգուր-հոնգուր լաց ես լինում։
Ֆիլմն էլ կա։ Տասը րոպե նայեցի ու հասկացա, որ ոչ մի դեպքում չի կարելի առանց գիրքը կարդալու ֆիլմը նայել։ Կնայեմ։ Գուցե ֆիլմն էլ է լավը, բայց հաստատ գրքի հետ շատ քիչ կապ ունի։
Կամաց-կամաց հասկանում եմ, թե ինչու են Իսիգուրոյին Նոբելյան մրցանակ շնորհել։