
ՀՀ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանություն է թողել անցած գիշեր շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ։
«Բաքուն փորձում է կոմպենսացնել միջազգային ասպարեզում ունեցած դիվանագիտական ձախողումները և շեղել ուշադրությունը` Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի ստացվելու»,- գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: