Սուրիկ Խաչատրյանի դստեր գրառումը հասավ Բաքու
Advertisement 1000 x 90

Սուրիկ Խաչատրյանի դստեր գրառումը հասավ Բաքու

Ադրբեջանական haqqin.az-ն անդրադարձել է Սուրիկ Խաչատրյանի դստեր` համացանցում լայն տարածում գտած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո  նրա դուստրը մենաբանությամբ էր հանդես եկել, որում քննադատում էր երկրի իշխանություններին: Սվետլանա Խաչատրյանը շատ արագ հեռացրել էր գրառումը, որը, սակայն, արդեն մեծ աղմուկ էր հանել:

Հավելենք, որ Խաչատրյանի դուստրը երեկ Shamshyan.com-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքը որևէ գրառում չի կատարել և վստահ է, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրել են: Նա հայտնել էր, որ պատրաստվում է դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության դեմ պայքարի վարչություն:

Սակայն Yerkir.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դստեր՝ Սվետլանա Խաչատրյանի կողմից հանցագործության մասին հաղորդում դեռևս չի ստացել:



Նման նյութեր