Մազաթափությունն այսօր ամենատարածված խնդիրներից մեկն է։ Vajnoe.com կայքը գրում է, որ գոյություն ունի բնական միջոց, որը կօգնի պայքարել այս խնդրի դեմ տնային պայմաններում։ Անհրաժեշտ է 1 սրվակ վիտամին B6, 1 սրվակ վիտամին B12, 1 գրամ վիտամին C, 2 ճաշի գդալ գերչակի կամ կռատուկի յուղ, 2 ճաշի գդալ մեղր (մեղրը պետք է տաքացված լինի գոլորշու վրա), 2 ճաշի գդալ բալզամ մազերի համար։
Անհրաժեշտ է խառնել թվարկված բոլոր բաղադրիչները։ Մազերը լվանալուց 1 ժամ առաջ քսում ենք նախ՝ մազարամատներին, ապա՝ հավասարաչափ տարածում ենք ամբողջ երկայնքով։ Մազերը փաթաթում ենք տոպրակով և սրբիչով։ Դիմակը բավական հեշտ է մաքրվում մազերից, քանի որ այն պատրաստելիս նաև բալզամ է օգտագործվում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը