Steptohealth.ru կայքը գրում է, որ հերպեսի առաջացման պատճառը, որը հաճախ անվանում են մրսածություն շուրթերին կամ ջերմություն, պարզապես 1-ին տիպի հերպեսի վիրուսն է: Այն փոխանցվում է այն մարդու հետ ֆիզիկական կոնտակտի արդյունքում, ով շուրթերին հերպես ունի:
Հերպեսի վիրունը ընկնում է մարդու օրգանիզմ և մնում այնտեղ մինչ կյանքի վերջ: Տարբեր գործոններ, ինչպիսին են՝ բարձր ջերմությունը, վարակները, սթրեսը, արևային այրվածքները կամ էլ սննդային ալերգիան, կարող են դրդել «քնած» վիրուսի արթնացմանը: MedLine Plus ինտերնետ պորտալի տվյալների համաձայն՝ գրեթե յուրաքանչյուր մեծ մարդ հերպեսի վիրուսակիր է: Գոյություն ունեն մի քանի միջոցներ, որոնք կօգնեն արագացնել հերպեսի լավացումը:
- Վազելին: Հերպեսի առաջացման դեպքում մեզանից շատերը սխալ են գործում՝ փորձելով հերպեսը ծածկել դիմահարդարման միջոցով: Այդ ամենը դանդաղեցնում է հերպեսի լավացման գործընթացը: Դրա փոխարեն կարող եք շուրթերի ախտահարված հատվածին վազելին քսել: Դա կօգնի վնասված հատվածը պաշտպանել բակտերիաների ներթափանցումից և կարագացնի դրա լավացման գործընթացը:
- Քսուքներ: Դոկոզանոլով քսուքները ևս արագացնում են մաշկի լավացման գործընթացը շուրթերին հերպեսի առաջացման դեպքում: Քսուքների օգտագործումը կպաշտպանի այն օրերին, երբ փողոցում քամի է:
- Խորհուրդ տրվող սննդակարգը՝ շուրթերին հերպեսի դեպքում: Որոշ մթերքներ օգնում են ազատվել հերպեսի առաջացումից՝ լիզին անունով ամինաթթվի շնորհիվ: Այս նյութը պարունակվում է այնպիսի մթերքներում, ինչպիսին են կաթը, ձուկը, միսը և լոբազգիները: Արգինին ամինաթթուն, ընդհակառակը, բարենպաստ միջավայր է ստեղծում հերպեսի վիրուսի զարգացման համար: Այդ պատճառով խորհուրդ է տրվում խուսափել արգինին պարունակող մթերքներից՝ շոկոլադ, ընդեղեն:
- Սև թեյ: Եթե շուրթերին հերպես է առաջանում, այդ հատվածին սև թեյի տոպրակ դրեք և սպասեք մի քանի րոպե: Այդ կոմպրեսը կթեթևացնի ցավի զգացումը և կարագացնի բուժումը:
- Սխտոր: Սխտորի օգտակար հատկությունները լավ հայտնի են: Սա արդյունավետ բնական հակաօքսիդանտ է, որը հակավիրուսային հատկություններ ունի, օգնում է տարբեր վիրուսների և վարակների բուժման դեպքում: Եթե ձեզ անհանգստացնում է շուրթերի հերպեսը, սխտորը բաժանեք երկու մասի, մի մասը դրեք դուրս տված հատվածին:
- Կաթ: Լիզինը, որը պարունակում է կաթը, նպաստում է հերպեսի լավացմանը: Ձեզնից պահանջվում են շատ քիչ ջանքեր. կաթի մեջ թրջեք բամբակը և դրեք շուրթերին: Նախընտրելի է սա օգտագործել հերպեսի առաջացման սկզբնական փուլում, երբ շուրթնրի հատվածում այրոց է զգացվում:
- Լոլիկ և ալոէ վերա: Հերպեսն ամեն օր մաքրելու համար փորձեք շուրթերին մի քանի րոպե դնել լոլիկ, իսկ հետո՝ ալոէ վերա: Ալոէ վերան պարունակում է նյութեր, որոնք օգտակար են մաշկի համար:
- Լայմ: Լայմը ևս հակավիրուսային և հակաբակտերիալ հատկություններ ունի: Այդ պատճառով էլ կարելի է պնդել, որ այն կօգնի ձեզ հերպեսի դեմ պայքարում: Դրա համար այդ հատվածին օրվա ընթացքում երեք անգամ լայմի հյութի մի քանի կաթիլ քսեք:
- Մեղր և քացախ: Ինչպես մեղրը, այնպես էլ քացախն արդյունավետ հակավիրուսային միջոցներ են, որոնք կօգնեն շուրթերին տհաճ հերպեսի առաջացման դեպքում: 1 ճաշի գդալ մեղրի մեջ ավելացրեք մի փոքր քացախ, բամբակի միջոցով քսեք շուրթերին: