Ծնողների գեները ազդում են երեխաների վրա, նույնիսկ եթե չեն փոխանցվում
Advertisement 1000 x 90

Ծնողների գեները ազդում են երեխաների վրա, նույնիսկ եթե չեն փոխանցվում

Գենետիկների ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկը՝ դաստիարակության և ժառանգականության փոխկապակվածության թեման է: Պատճառներից մեկը կապված է ծնողների գենի՝ երեխայի միջավայրի կանխորոշման հետ, նույնիսկ այն դեպքում, երբ գեները չեն հայտնվել օրգանիզմում: Verge-ն պատմել է կատարված հետազոտության մասին:

Հիմք են հանդիսացել 20 000 իսլանդացիների ծնողների և երեխաների մասին տվյալները: Վերլուծության մեջ օգտագործվել է ոչ միայն գենոմի մասին ինֆորմացիան, այլ նաև կրթության մակարդակի մասին տվյալները: Ծնողների ԴՆԹ-ի ուսումնասիրությունը թույլ է տվել հստակ որոշել, թե որ գեներն են ժառանգվել: Արդյունքում պարզ է դարձել, որ այն գեները, որոնք չեն փոխանցվել ծնողներից 30% ավել ազդեցություն են ունեցել երեխաների կրթական մակարդակի վրա, քան այն գեները, որոնք ուղիղ փոխանցվել են երեխաներին:

hightech.fm

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը