Հետաքրքիր փաստեր գենետիկայի ոլորտից
Advertisement 1000 x 90

Հետաքրքիր փաստեր գենետիկայի ոլորտից

Իր խելքով՝ որդիդ, հորդ կրկնօրինակն է, և ասելով՝ «հորդ պես բութ ես», այնքան էլ ճիշտ չէ:

Հետաքրքիր փաստեր՝

Ինտելեկտը հորից որդուն՝ չի փոխանցվում: Հետևաբար, եթե հանճար եք, 100%-ով ձեր որդին հանճարեղ չի լինի:

Ապուշությունը հորից որդուն չի փոխանցվում:

Ինտելեկտը հորից կարող է միայն դստերը անցնել: Այն էլ, ոչ ամբողջը:

Ինտելեկտը տղամարդը մորից է ժառանգում:

Հանճարների դստրերը խելացի կլինեն կիսով չափ, բայց նրանց արու զավակները կլնեն հանճար: Եթե նրանց հայրը բթամիտ է, ապա աղջիկները կիսով չափ կլինեն բթամիտ:

Ահա թե ինչու հանճարեղ կին գրեթե չկա: Չկան նաև 100 տոկոսանոց ապուշ կանայք: Այդուհանդերձ հանճարեղ տղամարդկանց և ապուշ տղամարդկանց պակաս չկա: Այստեղից էլ ձախորդ ալկոհոլիկները, միայնակ մայրերը, նոբելյան մրցանակակիրները:

Եզրակացություն տղամարդկանց համար

Որդու մտավոր ունակությունները կանխատեսելու համար նայիր կնոջդ հորը: Եթե նա ակադեմիկոս է, ապա որդիդ էլ է խելացի լինելու:

Դուստրդ կժառանգի քո խելքի կեսը, ինչպես նաև քո ապաշնորության կեսը: Իր մտավոր կարողությամբ նա քեզ ավելի մոտ կլինի: Նրա որդին կժառանգի բոլոր քո մտավոր կարողությունները: Ուզում ես խելացի սերունդ՝ աղջիկ ունեցիր:

Քո մտավոր ունակությունները՝ մորիցդ են, ավելի ճիշտ մայրական կողմի պապիկից:

Եզրակացություն կանանց համար

Որդիդ, մտավոր հարթությունում՝ հորդ նմանակն է: Դուստր դաստիարակությամբ քեզ է նմանվելու, իսկ խելքով՝ հորը: Իսկ նրանց որդիները կլինեն ձեր ամուսինների մտավոր նմանակները:

Համարվում է, որ կյանքի տևողության երկարացման ցուցիչը տարեցների առատությունն է, բայց դա այդպես չէ, իրականում դա նրանից է, որ ծերությունը հիմա ուշ է սկսվում:

Նրանց համար, ովքեր հիմա 40, 50, 55 տարեկան են ծերությունը կսկսվի 75-80 տարեկան հասակում: Ամեն ինչ երկարել է 25 տարով:

lifesek.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը