ASA-ն հրապարակել է Hubble հեռադիտակի օգնությամբ արված NGC 3201 աստղային կուտակման լուսանկարը, հաղորդում է РИА Новости-ն:
NGC 3201 գնդային կուտակումը գտնվում է Երկրից շուրջ 16.000 լուսնային տարի հեռավորության վրա՝ հարավային Առագաստ համաստեղության ուղղությամբ: Այն հայտնաբերվել է 1826 թվականին։ Գիտնականները մինչ օրս փորձում են բացահայտել դրա ծագման գաղտնիքը:
Ոչ վաղ անցյալում աստղագետները NGC 3201-ի կենտրոնում թաքնված սև խոռոչ են նկատել։ Նրա դիրքը բացահայտվել է խոշոր, անտեսանելի արբանյակի շուրջ աստղի տարօրինակ շարժման միջոցով։
Բացի այդ, կուտակումը յուրօրինակ բնութագրիչներ ունի, որն էլ նրան բացառիկ են դարձնում Ծիր կաթինին հատուկ այդպիսի 150 երևույթների շարքում։ NGC 3201-ը Արեգակի համեմատ չափազանց բարձր արագություն ունի, իսկ նրա ուղեծիրը հետագծային է։