Ամերիկացի բժիշկները նշել են մարդկանց մոտ, հատկապես միջին տարիքում, արյան բարձր ճնշման երկարաժամկետ բացասական հետևանքները: Դրան նվիրված հետազոտությունը հրապարակված է Hypertension հանդեսում։
Ինչպես ցույց են տվել գիտնականները, արյան բարձր ճնշումը հասուն տարիքում ճանաչողական գործառույթները խաթարող հիվանդությունների զարգացման ռիսկի հիմնական գործոնն է՝ կապված սիրտ-անոթային համակարգի, ինչպես նաև կաթվածի ու Ալցհեյմերի հիվանդության հետ:
Բարձր ճնշումը հանգեցնում է գլխուղեղի անոթներ արյան ներհոսքի խանգարման, ինչը բացասաբար է ազդում մարդու նյարդային համակարգի գործունեության վրա:
Հիմա աշխարհում կա մոտավորապես 40 մլն մարդ՝ տարատեսակ դեմենցիաներով (ձեռքբերովի տկարամտություն), որոնց 80 տոկոսի մոտ ախտորոշված են գլխուղեղի անոթային հիվանդություններ կամ Ալցհեյմերի հիվանդություն: