EnterTrain-ը ներկայացնում է ունիվերսալ դիմակ մազերի ցանկացած տիպի համար: Այն արագացնում է մազերի աճը, ամրացնում է դրանք և ակտիվացնում է մազերի քնած ֆոլիկուլները:
Վիտամինային դիմակն օգտագործիր, այն արա շաբաթական 2 անգամ 1-2 ամիս (կախված է մազերի վնասվածության աստիճանից): Կուրսը կրկնել կարելի է 3 ամիս անց:
Դիմակ վնասված մազերի համար
Բաղադրիչները՝
1 սրվակ վիտամին В6
1 սրվակ վիտամին В12
1 սրվակ վիտամին В1
5 մլ ալոեի էքստրակտ
1 ճ. գ. մազերի բալզամ
Պատրաստումը՝
1. Դեղատնային միջոցները խառնիր բալզամին և լավ խառնիր:
2. Դիմակի փոքր քանակություն քսիր դաստակիդ՝ համոզվելու հայմար, որ ալերգիա չունես:
3. Եթե 10 րոպե անց քսած մասում այրոց և կարմրություն չլինի, կարող ես դիմակը համարձակորեն քսել մազերիդ: Եթե մազերդ շատ երկար են, բալզամը քանակը կարող ես ավելացնել:
Օգտագործումը՝
1. Քսելուց առաջ մազերդ լավ սանրիր 5 րոպե խիտ խոզանակով:
2. Մազերդ լվա սովորական շամպունով և սրբիր սրբիչով: Դիմակը քսելիս դրանք չպետք է շատ թաց լինեն:
3. Քսիր դիմակը և հատուկ գլխարկ հագիր կամ գլխիդ տոպրակ փաթաթիր:
4. Գլուխդ սրբիչով փաթաթիր և սպասիր 20-30 րոպե, հետո դիմակը լվա տաք ջրով:
5. Մազերդ անմիջապես չսանրես, թող ինքնուրույն չորանան:
Դիմակը լավ է լվացվում իր բաղադրիչ բալզամի հաշվին: Պրոցեդուրան հերթագայիր բնական յուղեր և այլ բնական միջոցներ քսելով:
Վիտամինային դիմակ մազաթափության դեմ
Այն պետք է օգտագործել օրը մեկ 2 շաբաթ, կուրսը կրկնել կարելի է 3 ամիս անց:
Բաղադրիչները՝
2 սրվակ նիկոտինային թթու
5 մլ ալոեի էքստրակտ
5 կաթիլ պրոպոլիսի թուրմ
Պատրաստումը՝
1. Սրվակներով բաղադրիչները խառնիր պրոպոլիսի թուրմին:
2. Դիմակը փորձարկիր դաստակիդ վրա՝ պարզելու համար, թե արդյոք ալերգիա չունես:
Օգտագործումը՝
1. Քսելուց առաջ մազերդ լավ սանրիր 5 րոպե խիտ խոզանակով:
2. Մազերդ լվա սովորական շամպունով և թող կիսով չափ չորանան, դրանք պետք է մի քիչ խոնավ լինեն:
3. Դիմակը մերսող շարժումներով քսիր մազերիդ արմատներին: Միջոցը լավ ներմերսիր գլխամաշկիդ:
4. Գլուխդ 1 ժամով փաթաթիր չոր սրբիչով: Թեթև այրոց զգալը նորմալ է:
5. Դիմակից հետո մազերդ 10 րոպե խոզանակով սանրիր:
6. Դիմակը լվա տաք ջրով: