Ամերիկացի գիտնականները նախազգուշացրել են այն մասին, որ 2100 թվականից հետո Նյու Յորքը կանցնի ջրի տակ: Նրանք իրենց եզրակացությունները հիմնավորել են օդերևութաբանական դիտարկումների վերլուծությունների արդյունքում: Կլիմայական մոդելի կառուցման ժամանակ գիտնականները հաշվի են առել նաև Երկրի ապագա աշխարհագրական յուրահատկությունները:
Ինչպես համարում են մասնագետները, 22-րդ դարում հեղեղումներ տեղի կունենան 17 անգամ ավելի հաճախ, միաժամանակ ջրի մակերևույթը կբարձրանա 2.7 մետրով: Ուժեղ ջրհեղեղներ կառաջացնեն հզոր փոթորիկները, որոնք հաջորդ դարում նույնպես կուժեղանան, հայտնում է gogetnews.info-ն: