Արգիշտի Միքայելյանի ուշագրավ հրապարակումը Facebook-ի իր էջում.
Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի հարակից տարածքում, շինարարական աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է միջնադարյան գինու հնձան: Այս պատասխանատու պեղումային աշխատանքները հանձնարարվել էր կատարել իմ մտերիմ ընկեր, հնագետ պատմաբան, Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանին:
Սույն փաստը ևս վկայում է, որ Վայոց ձոր մարզը դեռ հնուց եղել է գինեգործական տարածք և այն որպես մշակույթ պահպանվում և զարգանում է այստեղ:
Լուսանկարները` Արգիշտի Միքայելյանի: