
Արմեն Զաքարյանը իր հրապարակմամբ հիշել է գրող Կոստան Զարյանի ծննդյան օրը, մեջբերելով տաղանդավոր արձակագրին.
«Մենք՝ հայերս, կանգնած երկու այս աշխարհների՝ մշակութային Արևելքի և քաղաքակրթական Արևմուտքի միջև, ի՞նչ կերպով պիտի կարողանանք իրագործել մեր պատմական ճակատագիրը:
Պիտի կրկնե՞նք մեր նախնիքների սխալը, թե գիտակցորեն, հերոսաբար պիտի կարողանանք, հակառակ մեզ շրջապատող անողոք պայմաններին, դրսևորել մեր ազգային եսը, ընդունել պատմությունից մեզ վիճակված խորհրդավոր, հակատրամաբանական ճակատագրական դերը:
Քաջությունը ունենանք խորհելու և նաև քաջությունը ունենանք համարձակելու»: