Fithacker.ru կայքը գրում է, որ տեխնոլոգիական համալսարանում անցկացված վերջին հետազոտությունների ընթացքում ուսումնասիրվել է մի քանի բնական յուղերի ազդեցությունը բերանի հատվածում բակտերիաների վրա։ Որքան էլ զարմանալի է, այս առումով հաղթող է դարձել կոկոսի յուղը։ Ավելի վաղ արված հետազոտությունները ևս ցույց են տվել, որ կոկոսի կաթը նպաստում է ստրեպտոկոկների՝ ատամի էմալի վրա մնալու հավանականության նվազմանը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ, երբ կոկոսի յուղը մշակվում է այլ նյութերով, այն արդյունավետորեն ճնշում է բերանի խոռոչում առաջացող բակտերիաների աճը։ Իռլանդիայի տեխնոլոգիական համալսարանի գլխավոր հետազոտող Դեմիեն Բրեդին նշել է, որ կոկոսի յուղն ատամների խնամքի միջոցներին ավելացնելը քիմիական հավելումների այլընտրանք կարող է դառնալ։
Ինչպես օգտագործել կոկոսի յուղը՝ բերանի հատվածի հիգիենան լավացնելու համար
Կոկոսի յուղը ֆտոր չի պարունակում և առավել արդյունավետ միջոց է, քան սովորական ատամի մածուկները։
Ատամի մածուկի բաղադրատոմս
կես բաժակ կոկոսի յուղ
2-3 ճաշի գդալ կերակրի սոդա
15-30 կաթիլ եթերային յուղ
Բոլոր բաղադրիչները խառնեք միմյանց։ Լցրեք ապակե ամանի մեջ և թողեք։ Օգտագործեք սովորական մածուկի նման։