Ավստրալիայի նյարդաբանության ինստիտուտի բժիշկ Մյուրեյն Այրիշը հայտարարել է, թե պատկերացումն ու ապագայի պլանավորման ունակությունը կապված են ուղեղի կոնկրետ հատվածների հետ, որոնք պահում են ընդհանուր գիտելիքը: Ըստ նրա` տկարամտություն ունեցող հիվանդները, ովքեր հիշողության հետ խնդիրներ ունեն և չեն կարողանում հիշել հայտնի մարդկանց անունները, նաև չեն կարողանա պատկերացնել նրանց ապագայում:
Էյրեշը հետազոտելով Ալցհեյմերի հիվանդությամբ և տկարամտությամբ տառապողների ուղեղները, եկել է այն եզրահանգման, որ մարդու ուղեղում անցյալն ու ապագան կապված են միևնույն կառուցվածքով: «Մենք գիտենք, որ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների` անցյալի հիշողություններն ամբողջությամբ ջնջվում են, սակայն նույն բանը տեղի է ունենում նաև ապագայի մասին մտածելիս»,- ասել է գիտնականը` հավելելով, թե ապագայի մասին մտորումներն օգնում են կանխագուշակել գործողությունների հետևանքները:
168.am