77 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ջոն Մահոնին: Այդ մասին հայտնել է Vulture-ը:
Արտիստը մահացել է Չիկագոյի հիվանդանոցում՝ շտապ հոսպիտալացումից հետո: Մահվան պատճառը չի ճշտվում:
Ջոն Մահոնին իր կարիերան սկսել է 1977 թվականին թատրոնում, իսկ 1980 թվականից սկսել է նկարահանվել կինոյում: Նրան առավել մեծ ճանաչում բերեցին «Մի բան ասա» և «Նախնադարյան վախ» ֆիլմերում խաղացած դերերը: 2000 թվականին Մահոնին դարձել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի դափնեկիր,
ինչպես նաև երկու անգամ «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների է անվանակարգվել «Ֆրեյզեր»-ում կատարած աշխատանքի համար:
1986 թվականին Tony մրցանակ է ստացել թատերական արվեստում ձեռք բերած նվաճումների համար: