Մոդել, դերասանուհի Անահիտ Հարությունյանի մերկ լուսանկարները՝ ռուսական ամսագրի համար: Թե ինչ ֆոտոշարք է, որտեղ է արվել և ինչպես է հայտնվել համացանցում ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը պարզաբանում ստանալու համար զրուցել է Անիտա Հարությունյանի հետ:
Վերջինս նշել է, որ լուսանկարներն արվել են ռուսական «Թոփ մոդել» ամսագրի համար. «Մոսկվայում էի՝ հունվարի 22-24-ին Victoria secret-ի ցուցադրությանը մասնակցելու նպատակով: Նշեմ, որ Մոսկվայում մի քանի կազմակերպությունների հետ կնքած պայմանագրեր ունեմ և համագործակցության շրջանակներում պետք է մերկ հանդես գամ իրենց համար: «Թոփ մոդել» ամսագիրը դրանցից մեկն է, որտեղ ներկայացա բաց ֆոտոշարքով: Ամսագրի յուրաքանչյուր համարի համար ընկերության հետ պայմանագիր կնքած մոդելները լուսանկարվում են յուրաքանչյուր նոր համարի համար:
Մոդելի խոսքով՝ թեև ամսագրի համար լուսանկարահանումները տեղի են ունեցել հունվարի 24-ին, սակայն ամսագրի նոր համարը պետք է լույս տեսնի փետրվարի 15-ին, իսկ թե ինչպես են լուսանկարները մինչ ամսագրի հրապարակվելը հայտնվել կայքերում մոդելը դժվարացավ ասել: