SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքն իր Twitter-ում հրապարակել է տեսահեռարձակում Tesla ավտոմոբիլից, որին ավելի վաղ Falcon Heavy տանող հրթիռը դուրս է բերել Երկրի ուղեծիր:
Խոսքը վերաբերում է Tesla Roadster մարզական ավտոմոբիլին, որն ուղեծիր է դուրս բերվել SpaceX-ի Falcon Heavy նոր հրթիռի առաջին փորձարկումային թռիչքի ընթացքում: Ավտոմեքենայի ղեկի առջև գտնվում է սկաֆանդրով մանեկեն:
Falcon Heavy հրթիռի առաջին մեկնարկը տեղի է ունեցել փետրվարի 6-ին արևելաամերիկյան ժամանակով 15:45-ին (Երևանի ժամանակով 00:45-ին) Ֆլորիդայի Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից: Կողային արագարարները համաժամանակյա վայրէջք են կատարել մեկնարկի վայրից 13 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հրապարակում:
SpaceX-ի Falcon Heavy նոր հրթիռի թափառքի բլոկը վայրԷջքի ժամանակ կործանվել է: Արագարարում գործել Է երեք շարժիչներից սոսկ մեկը, ինչը հանգեցրել է նրան, որ այն ժամում 480 կիլոմետր արագությամբ ընկել է ջուրը:
View from SpaceX Launch Control. Apparently, there is a car in orbit around Earth. pic.twitter.com/QljN2VnL1O
— Elon Musk (@elonmusk) February 6, 2018