SpaceX ընկերության ղեկավարն Instagam-ի իր էջում հրապարակել է Tesla Roadster սպորտքարում նստած մանեկենի վերջին լուսանկարը, սպորտքար, որը Երկրի
արեգակնակենտրոն ուղեծիր է դուրս բերել Falcon Heavy նորագույն գերծանր հրթիռը:
«Starman-ի վերջին լուսանկարը Roadster-ում՝ Մարսի և աստղակերպերի գոտու ուղեծիր դուրս գալուց առաջ»,- գրել է Մասքը լուսանկարի մեկնաբանություններում:
Falcon Heavy նորագույն տանող հրթիռի հաջող արձակումը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Քանավերալի հրվանդանի (Ֆլորիդա) տիեզերակայանից: Առաջին
արձակման ժամանակ որպես բեռնվածք օգտագործվել է SpaceX-ի ղեկավարի Tesla Roadster մարզական ավտոմոբիլը՝ ղեկի առջև սկաֆանդր հագած մանեկենով:
Սպորտքարը դուրս է եկել Երկրի հիպերբոլային ուղեծիր, ինչից հետո, SpaceX-ի մտահղացման համաձայն՝ ճանապարհորդության կուղևորվի հեռավոր տիեզերք: