
Գարեջրագործությունում լայն կիրառում ունեցող գայլուկ բույսը ընդունակ է դանդաղեցնելու մարդկային օրգանիզմի ծերացումը, հայտնում է newsyou.info-ն:
Իսպանացի գիտնականներ Վիկտորիա Վալսը և Խեսուս Ռոմանը փորձի ընթացում հանգել են այն եզրակացության, որ գայլուկը դրական ազդեցություն է գործում բջիջների նյութափոխանակության վրա, նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը և նպաստում արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը:
Հետևելով կամավորներին, ովքեր փորձի ընթացքում օգտագործել են առանց ալկոհոլի գարեջուր, գիտնականները եզրակացրել են, որ այն կրճատում է տարիքային հիվանդությունները և օրգանիզմի համար ապահովում առողջ ծերացում: