Ուշադիր եղեք. այս աղջիկը խանութում փորձարկեց դիմափոշին… որոշ ժամանակ անց նա հայտնվեց հիվանդանոցում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ուշադիր եղեք. այս աղջիկը խանութում փորձարկեց դիմափոշին… որոշ ժամանակ անց նա հայտնվեց հիվանդանոցում

Երբևէ մտածե՞լ ես՝ որքան տարատեսակ բակտերիաներ և վարակներ կան կոսմետիկական խանութների փորձանմուշներում: Չէ՞ որ չգիտես՝ քեզնից առաջ ով է փորձել շրթներկը կամ ստվերաներկը: Խանութներում կոսմետիկայի փորձանմուշներից օրական հարյուրավոր կանայք են օգտվում, յուրաքանչյուրն իր առողջական խնդիրներն ունի:

Միայն պատկերացրու՝ յուրաքանչյուր կին մոտենում է վաճառասեղանին և մատներով դիպչում է կոսմետիկային:

Իսկ որոշ կանայք փորձարկում են անմիջապես շուրթերի կամ կոպերի վրա՝ ոչ թե հատուկ միջոցներով, այլ շրթներկով կամ ստվերաներկով, օրինակ:

Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունից հետո, որը ցույց է տվել, որ փորձանմուշների 67%-ի վրա հայտնաբերվել են վտանգավոր բակտերիաներ, բժիշկների շրջանում խոսում են այն մասին, որ խանութների փորձանմուշների միջոցով հնարավոր է վարակվել աղիքային ցուպիկով, հերպեսով, դեմոդեքսով, նույնիսկ հեպատիտ С-ով:

Հնարավոր վարակներից պաշտպանվելու համար պետք է միշտ պահպանել հիգիենայի կանոնները և գիտակցել, որ փորձանմուշներից շատ մարդիկ են օգտվում: Նախապատվությունը տուր խանութներին, որոնք հոգում են իրենց հաճախորդների մասին՝ տրամադրելով միջոցներ, որոնցով կարելի է փորձել կոսմետիկան:

Անվտանգության կանոնները կոսմետիկայի խանութում

1. Եթե կոսմետիկան քսելու մեկանգամյա օգտագործման միջոցներ չկան, թող խորհրդատուն իր ձեռքի վրա փորձարկի: Ծայրահեղ դեպքում քո ձեռքին արա, բաց հետո անմիջապես մաքրիր հակաբակտերիալ միջոցով:

2. Կարմրաներկի կամ դիմափոշու վրձինը խորհրդատուն քո օգտագործելուց առաջ պետք է ախտահանի աչքիդ առաջ:

3. Նախքան կոսմետիկ միջոցը քսելը՝ դրա վերևի մի քիչ շերտ հանիր:

4. Ամբողջական ապրանքը գնելիս համոզվիր, որ փաթեթը վնասված չէ, և ոչ ոք նախկինում դրանից որպես փորձանմուշ չի օգտվել:

entertrain.1in.am