«Պատրա՞ստ եք ուղեղի պայթյունի». Ամերիկուհին ցուցադրել է ձեռքերը չորացնող սարքի հետազոտության արդյունքները
Advertisement 1000 x 90

«Պատրա՞ստ եք ուղեղի պայթյունի». Ամերիկուհին ցուցադրել է ձեռքերը չորացնող սարքի հետազոտության արդյունքները

ԱՄՆ բնակչուհի Նիքոլ Վարդը Facebook-ի իր էջում ախտածին սնկերի ցնցող լուսանկար է հրապարակել, որոնք նրան հաջողվել է հայտնաբերել հասարակական զուգարանում տեղադրված ձեռքերը չորացնող սարքը ստուգելիս:

«Լավ, ընկերներ: Պատրա՞ստ եք ուղեղի պայթյունի: Ահա թե մի քանի օրում ինչ է աճել Պետրիի գավաթում: Ես 3 րոպեով ափսեն մտցրեցի ձեռքերը չորացնող փակ սարքի մեջ: Այո, ընդամենը 3 րոպե: Այլևս երբեք ձեռքերը դրանով չչորացնեք: Սա հավանաբար ախտածին սնկերի և բակտերիաների մի քանի շտամներն են, որոնք կնստեն ձեր ձեռքերի վրա, և դուք դրանք որպես մաքուր կընդունեք»,- գրել է Վարդը կից գրառման մեջ: Նա հիշեցրել է, որ ոչ մեկին չի վախեցնում, այլ միայն ցանանում է բաժանորդներին ցույց տալ, թե ինչպես կարող են հիվանդածին միկրոօրգանիզմները տառացիորեն ամենուր մարդկանց հետապնդել:

Գրառումը ավելի քան կես միլիոն վերագրառում է ունեցել եւ 141 հազար «արձագանք»: Մեկնաբանություններում բաժանորդները Վարդին շնորհակալություն են հայտնել և առաջարկել են նրան ներկայացնել «Տարվա մարդը» մրցանակին: «Այսօր հասարակական զուգարան մտա: Հենց նայեցի չորացնող սարքին, անմիջապես այդ լուսանկարի հետվնասվածքային համախտանիշի հետևանքներն զգացի… 45 րոպե տեղս չէի գտնում, մինչեւ տուն չվերադարձա»- գրել է մեկնաբաններից մեկը:

Մեկնաբանություններից դատելով՝ օգտատերերի մեծամասնությունը այս գրառումը համարել են Facebook-ում ամենաօգտակարներից մեկը:

med.news.am