Steptohealh.ru-ն գրում է, որ սև կետերը հայտնվում են, երբ ծակոտիներում մաշկային ճարպ է կուտակվում։ Դրա այն մասը, որը ենթակվում է օդի ազդեցությանը, սև գույն է ստանում։ Գոյություն ունեն մի խումբ բնական միջոցներ, որոնք կարող են օգտակար լինել սև կետերի դեմ պայքարում։
Սկրաբ՝ դեմքը մաքրելու համար։ Այս սկրաբը հարկավոր է օգտագործել շաբաթվա ընթացքում մեկ անգամ, հակառակ դեպքում կարող է վնասել մաշկին։
Բաղադրիչներ
- 1 ճաշի գդալ կերակրի աղ՝ 10 գրամ
- 1 կիտրոնի հյութ։
Պատրաստման եղանակը
- Երկու բաղադրիչները խառնեք, որպեսզի միասեռ զանգված ստանաք։
- Դեմքը լվացեք տաք ջրով, դիմակը շրջանաձև շարժումներով քսեք դեմքին։
- Հատկապես ուշադրություն դարձրեք մաշկի այն հատվածին, որն ամենաշատն է տուժել։
- Մաշկը հարկավոր է մերսել 4 րոպե։
- Սկրաբը կարելի է օգտագործել միայն քնելուց առաջ։ Հակառակ դեպքում արևի ճառագայթները կարող են պիգմենտացիայի պատճառ դառնալ։
Ձվի դեղնուցը՝ սև կետերից ազատվելու համար
- Տաք ջրով լվացեք դեմքը։ Սա կօգնի բացել ծակոտիները և հեռացնել սև կետերը։ Կարևոր է, որ մաշկին ճարպ չմնա, հակառակ դեպքում ձվի դեղնուցը չի կպչի սև կետերին։
- Ձվեի դեղնուցը քսեք դեմքին շրջանաձև շարժումներով՝ կենտրոնանալով այն հատվածի վրա, որն ամենաշատն է տուժել։
- Դեմքին թուղթ դրեք, ձվի դեղնուցի ևս մեկ շերտ քսեք դրան։
- Սպասեք, մինչև ձուն չորանա, հեռացրեք թուղթը։
Լոլիկ և յոգուրտ
- Հարկավոր է բլենդերում հարել, խառնել յոգուրտին ու քսել դեմքին։
- Մի քանի րոպե մերսեք մաշկը՝ սև կետերը հեռացնելու և սննդարար նյութերը մաշկ ներծծելու համար։
- Աշխատեք դիմակը թողնել 30 րոպե։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը