Դեմքին և մարմնի մյուս հատվածներում բշտիկների առաջացումը կարող է պայմանավորված լինել մի խումբ հանգամանքներով: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ չի կարելի թերագնահատել նաև սննդակարգի ազդեցությունը: Մաշկի վիճակը լավացնելու համար հարկավոր է օգտագործել վիտամիններով, հանքանյութերով հարուստ առողջ սնունդ և խուսափել վնասակարից: Կայքի փոխանցմամբ՝ հարկավոր է օգտագործել հետևյալ մթերքները.
- Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերք
- ջուր
- սխտոր
- սոխ
- մեղր
- դարչին
- կոկոսի յուղ
- բրոկոլի
- լոբազգիներ
- ընդեղեն
- կարմիր խաղող
- լոլիկ
- սեխ
- գազար
- կանաչ բանջարեղեն
- քաղցր կարտոֆիլ: