Ինչպես ինքնուրույն ստուգել ՄԻԱՎ-ի առկայությունը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինչպես ինքնուրույն ստուգել ՄԻԱՎ-ի առկայությունը

Հայաստանում ՄԻԱՎ ստուգելու համար թեստեր կարելի է հանձնել ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում, նաև Երևանի ու այլ քաղաքների փողոցներում տեղակայվող շարժական կլինիկաներում, տարեկան մի քանի անգամ կազմակերպվող ակցիաների շրջանակում։ Բայց եթե Դուք չեք ուզում, որ Ձեզնից բացի որևէ մեկն իմանա Ձեր ՄԻԱՎ կարգավիճակը, Դուք կարող եք օգտվել ինքնուրույն թեստավորման հատուկ կոմպլեկտներից։

Հայաստանյան դեղատներում հիմա նման կոմպլեկտներ չեն վաճառում, սակայն ցանկացողները կարող են ստանալ դրանք ու անցնել ինքնուրույն թեստավորում Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի նոր նախաձեռնության շրջանակներում՝ հիմնադրամի մարզական կենտրոններում։

Այս տեսահոլովակում մենք ցույց են տալիս, թե ինչպես է պետք անցկացնել ՄԻԱՎ ինքնուրույն թեստավորում ՝ ինքնաթեստավորման հատուկ կոմպլեկտի գործածումով։

med.news.am