Մերձմոսկովյան շրջանում Ան-148-ի կործանման հավանական պատճառն օդանավի սառցակալումն է եղել, Sputnik Արմենիայի թղթակցին ասաց «Ազգային ավիացիոն միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանը։
Կործանման վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում, նշվում է նաև պայթյունի տարբերակը։ Ի սկզբանե խոսվում էր նաև ուղղաթիռին բախվելու հավանականության մասին, բայց այդ վարկածը շուտով հերքեցին։
Փորձագետի խոսքով` օդանավի զննության ժամանակ ռեդուկտորներում յուղը փոխելու հաճախականության և օդային ստարտերի ֆիլտրի լվացման խախտում է հայտնաբերվել: Տեխսպասարկման ծրագիրը նախատեսում է, որ նավթը պետք է փոխվի և ֆիլտրերը պետք է լվացվեն յուրաքանչյուր 350 թռիչքային ժամից հետո, սակայն կործանված Ան-148-ում այդ աշխատանքներն իրականացվել են 750 ժամ պարբերականությամբ: Ադբաշյանի խոսքերով`դա շահագործման կանոնների շատ լուրջ խախտում է:
Փորձագետը չի բացառում, որ այդպես են արել տնտեսելու նպատակով։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am