Ջիմ Քերին ընդդեմ Facebook-ի
Advertisement 1000 x 90

Ջիմ Քերին ընդդեմ Facebook-ի

Վերջին շրջանում ամենաքննարկվող նորություններից մեկը Ջիմ Քերրիի արշավն է Facebook-ի դեմ ⚔

Դերասանը վաճառել է Facebook-ի իր ակցիաները, ջնջել սոց․ ցանցից իր էջը և Twitter-ում արշավ սկսել ընկերության դեմ։ Իր այս քայլը դերասանը մեկնաբանել է նրանով, որ Facebook-ը ամերիկյան ընտրությունների ժամանակ ոչ միայն չի կանխել Ռուսաստանի միջամտությունը, այլև որոշակի օգուտ է ունեցել այդ ամենից։

Քերրին կոչ է արել Facebook -ի բոլոր ներդրողներին հետևել իր օրինակին, եթե վերջիններս մտածում են ԱՄՆ-ի ապագայի մասին։ Ըստ նրա մենք պետք է սոց․ ցանցերի ղեկավարներին ստիպենք ավելացնել իրենց հարթակների նկատմամբ հսկողությունը։

Այս առիթով դերասանը Twitter-ում ստեղծել և զարգացնում է սեփական հեշթեգը՝  #unfriendfacebook.

Հիշեցնեք, որ ավելի վաղ Facebook-ը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի ընտրությունից առաջ ռուսական քաղաքական գովազդը 126 միլիոն օգտատեր էր տեսել, իսկ այդպսի գովազդային արշավների վրա էլ մոտ 100 հազար դոլար գումար էր ծախսվել։

Օգտատերերի մեծ մասը կիսում է դերասանի կարծիքը և ակտիվ զարգացնում հեշթեգն ու Facebook-ի դեմ ուղղված արշավը։

smartology.am



Նման նյութեր