Այն բանից հետո, երբ Իտալիայում հիվանդանոց է դիմել Զիկա վիրուսի նշաններով տղամարդը, անցել է կես տարի, սակայն վիրուսը դեռևս գտնվում է նրա օրգանիզմում, չնայած հիվանդն ինքն արդեն ախտանշաններ չունի: Նման դեպքերը շատ վտանգավոր են, քանի որ վիրուսակիր տղամարդը վտանգ է ներկայացնում այն կնոջ համար, ում հետ քնում է, ինչպես նաև ապագա հնարավոր համատեղ երեխայի, հայտնում է fainaidea.com-ը:
Մինչ այդ պահը գիտնականները կասկածում էին, որ Զիկա վիրուսը կարող է մնալ վերարտադրողական օրգաններում և փոխանցվել սեռական ճանապարհով՝ որպես սեռական հիվանդություն:
Ներկայումս տղամարդը, ով իր օրգանում կրում է Զիկա վիրուս, համարվում է ռեկորդսմեն: Ընդ որում՝ կնոջ վերարտադրողական օրգաններում վիրուսը երկար չի մնում, քանի որ բնական հեղուկները այն լվանում են մի շաբաթվա ընթացքում:
Այժմ բժիշկները իրական վտանգ են տեսնում այն բանում, որ այդպիսի հնարավորություն ունենալով՝ վիրուսը կարող է փոխանցվել ավելի արագ և ոչ միայն մոծակների միջոցով: