Այս կյանքում ամեն բան պատճառաբանված է: Հայտնի է, որ մարդը կյանքում, իսկապես, սիրում է երեք անգամ: Ամեն սեր յուրահատուկ է ու հատուկ նպատակի է ծառայում:
Փորձենք հասկանալ յուրաքանչյուրը առանձին.
Առաջին սեր
Այս սերը ամենավաղն է: Շատերը սիրահարվում են բարձր դասարաններում: Այս սերը մեր սիրո մասին ունեցած երազանքների ու պատկերացումների մարմնացումն է: Այն հեքիաթային է ու մաքուր: Երիտասարդներից շատերը այնքան են տարվում այս զգացմունքով, որ նրանց թվում է, որ այս սերը վերջինն է լինելու:
Այն ավելի շատ կապ ունի շրջապատի մեզ ընկալման, քան մեր սեփական զգացմունքների հետ:
Երկրորդ սեր
Այս սերը ամենաբարդն է: Այն մեզ ստիպում է հասունանալ ու հասկանալ, որ հարաբերությունների մեջ կարևորը սիրված լինելու զգացողությունն է: Այս սերը իր հետ կորստի, հիասթափության, ստի ու խաբված լինելու զգացողություններ է բերում:
Մեզ թվում է, որ ամեն բան սխալ ենք անում ու կառչում ենք նոր սիրուց, քանի որ այն նման չէ նախորդին:
Այս հարաբերությունների մեջ մենք աճում ենք, առաջին անգամ մեծ ցավ ենք ապրում ու սկսում ենք հասկանալ, թե ինչ չպետք է թույլ տանք հարաբերություններ կառուցելու ժամանակ:
Այս սերը կրկնվող ցիկլի է նման. մենք շարունակում եք նույն սխալը գործել ու ամեն անգամ ավելի բարդացնում ենք ստեղծված իրավիճակը: Այն լի է ֆիզիկական ու հոգեբանական ճնշումներով և մանիպուլյացիայով:
Այս սերը նման է մշտական ողբերգության և հենց այդ պատճառով դժվար ենք հրաժարվում նրանից: Մենք ուզում ենք հավատալ, որ այս սերը հավերժ է լինելու:
Երրորդ սեր
Այն գալիս է հանկարծակի և փոխում է մեր պատկերացումները սիրո մասին: Այն մեզ հեշտ է տրվում ու մենք սկսում ենք հասկանալ, որ սերը կարող է հիասքանչ լինել: Այն մեզ հանկարծակիի է բերում, քանի որ մենք նոր հարաբերություններ չէինք պլանավորում: Իրադարձությունները զարգանում են բնականոն` առանց ավելորդ ճնշման:
Այս սերը դուրս է մեր պատկերացումներից, սակայն մենք հասկանում եքն, որ իսկական սերը այսպիսին պետք է լինի: Այն մեզ սովորեցնում է սիրել ու սիրված լինել:
Եթե դուք դեռ չեք սիրել, ուրեմն դեռ ժամանակը չէ: Սերը շտապողականությունից հեռու է. այն գալիս է ճիշտ ժամանակին: