Եվա Ռիվասը Instagram-ում լուսանկար է տեղադրել և գրել.
«Գիտեք՝ ես նորաձև չեմ, ընդհանրապես չեմ հետևում նորաձևությանը: Երբ ինչ-որ բան պետք է գնեմ, պարզապես գնում եմ այն, ինչ ինձ սազում է: Հագուստը շատ զգուշորեն եմ հագնում, շատ սիրելի իրեր տարիներով պահպանվում են: Օրինակ, երբ 16 տարեկանում Մոսկվա էի գնում, հայրս ինձ գայլի մորթուց մուշտակ նվիրեց, և այն ասես նոր լինի: Ես հագնում եմ այն և շատ արժևորում: Հորս բոլոր նվերներն աշխարհում ամենաթանկ նվերներն են:
Երբեք չեմ հասկացել, թե ինչու են մարդիկ ծիծաղում նրանց վրա, որոնք նորաձև չեն հագնված: Ինչո՞ւ պետք է բոլորը, ինչպես ռոբոտներ, հագնեն այն, ինչ հորինել են ուրիշները»։