BMC Evolutionary Biology պարբերականում գիտնականների միջազգային խումբը հետազոտության արդյունք է ներկայացրել. էգ և արու կատուները տարբեր ձևով են արձագանքում ձագերի մլավոցներին: Փորձը սկսելուց առաջ գիտնականները ձայնագրել են 9-11 օրական կատուների մլավոցը: Ձագերի առաջին խումբը մլավել է, երբ նրանց 3 րոպե հեռացրել են մայրերից, իսկ երկրորդ խումբը՝ երբ բացի մայրերից հեռացնելուց, նրանց նաև 3 րոպե կտրել են գետնից: Ապա գիտնականները դրանք վերարտադրել են 17 էգ և արու կատուների ներկայությամբ:
Փորձերի արդյունքում պարզվել է, որ էգ կատուները 10%-ով արագ են արձագանքել այն մլավոցներին, երբ ձագերին կտրել են գետնից: Իսկ արու կատուները երկու խմբերի մլավոցներին էլ արձագանքել են նույն ձևով: «Ստացվում է, որ էգ կատուները զգում են, թե երբ են ձագերը հատկապես օգնության կարիք զգում, և ավելի արագ են շտապում օգնության»,- եզրակացրել են հետազոտության հեղինակները: