«Սովետական գրողների նյութն սպառվել է։ Սկսել են ճանապարհորդություններ կատարել և նոթեր գրել։
Այսօրվա թերթում Նաիրի Զարյանը Ճապոնիա է թռել ու իր տեսածներով զարմացնում ու հիասթափեցնում է իր ընթերցողներին։
Նյութն իհարկե, կվերջանա, խոմ ծո՞վ չէ։
Նյութեր տալիս էին աստվածները։ Առ մի աստված և գովաբանիր։ Նարեկացին Աստուծ գովելով մեծ գրող դարձավ, Զարյանը՝ Ստալինին։ Այն տարբերությամբ միայն, որ Նարեկացին ինքզինքը մեղավոր համարելով անվերջ ներում է խնդրում, իսկ Զարյանը Ստալինին գովելիս իր մեղքերի մասին ոչ մի խոսք չի անում։
Որովհետև մեղքի անուն տալիս, անմիջապես կգնդակահարվեր։
Աստված Նարեկացուն ներում էր, որովհետև իր ստեղծածն էր։ Ստալինն ինչո՞ւ պիտի ներեր Զարյանին։
Լեռ Կամսար, 1962թ․, անտիպ»,- Facebook-ի իր էջում գրել է Վանուհի Թովմասյանը: