Մարդու մարմինը բարդ օրգանիզմ է։ Որոշ ներքին խնդիրներ կարող են ի հայտ գալ մաշկային խնդիրների պատճառով։ Նայեք ձեր դեմքին։
Եթե դուք ունեք պզուկներ, այտուցածություններ, կնճիռներ ձեր դեմքի վրա, ապա դրանք կարող են պատմել տարբեր ներքին խնդիրների մասին, որոնց մասին դուք դեռ չգիտեք։ Եկեք իմանանք դրանց մասին ավելի մանրամասն։
1 և 3 գոտիները՝ մարսողական համակարգ
Ինչու՞ է որոշ մարդկանց մոտ ամբողջովին դուրս տալիս ճակատը շոկոլադ ուտելուց հետո, իսկ ոմանց մոտ ոչինչ չի լինում նույնիսկ մի քանի շոկոլադ միամգամից ուտելուց հետո։ Դիետոլոգները տեղեկացնում են, որ այդ ամենը գալիս է մարսողական համակարգերի տարբերությունից։ Եթե դուք առաջին տիպի մարդկանց շարքում եք դասվում, ապա դուք ցավոք սրտի պետք է վերանայեք ձեր սննդակարգը և դադարեցնեք քաղցրի, յուղային, աղի և կծու ուտելիքների օգտագործումը։ Բացի դա, աշխատեք շատ ջուր խմել։
2 գոտի՝ լյարդ
Այս գոտու խնդիրները (պզուկներ, խցանված ծակոտիներ․․․) խոսում է այն մասին, որ լյարդը այդքան էչ չի դիմանում ծանրաբեռնվածությանը։ Հնարավոր է, այն հետևանք է ալկոհոլի կամ կաթ պարունակող մթերքների։ Փորձեք բացառել այդ 2 նշված վտանգները ձեր սննդակարգից և տեսեք արդյունքը։
4, 6, 8, 10 գոտիներ՝ երիկամներ
Չոր բաները, կամ ընդհակառակը այս գոտում այտուցվածությունը կարող են խոսել երիկամի խնդիրների մասին։ Եթե ձեզ անհանգստացնում են կնճիռները, ապա դա կարող է լինել սուրճի չարաշահումից և ջրի պակասից։ Հնարավոր է, որ ձեր երիկամները չեն դիմանում ծանրաբեռնվածությանը։ Պետք է դիմել բժշկի օգնությանը։
5 և 9 գոտիներ՝ շնչառական համակարգ
Այս հատվածը անվանում են ծխող մարդու գոտի։ Եթե դուք ծխում եք և չեք կարողանում ազատվել այդ գոտում առաջացած մաշկային խնդիրներից, ապա պետք է վերանայեք այդ վատ սովորությունը։
Բացի դա, անոթային ցանցը կարող է ասել այն մասին, որ ձեր թոքերի հետ մի բան այն չէ։
11 և 13 գոտիներ՝ հորմոնալ խնդիրներ
Այս գոտու բորբոքումները կարող են առաջանալ նախադաշտանային շրջանում գտնվող բոլոր կանանց մոտ։ 1-3 պզուկները այդ գոտում առիթ չեն հանդիսանում անհանգստանալու համար։ Իսկ արդեն մշտական պզուկները՝ լուրջ խնդիր են, որպեսզի դիմեք գինեկոլոգի օգնությանը։
12 գոտի՝ որովայն
Այս գոտում առաջացած խնդիրները կարող են վկայել այն մասին, որ դուք ունեք խնդիրներ ստամոքսի հետ։ Դրանք կարող են լինել յուղոտ ուտելիքից։ Փորձեք օգտագործել առողջ սնունդ։
14 գոտի՝ ինֆեկցիա
Պզուկները այս գոտում՝ տղամարդկանց և կանանց մոտ ոչ հաճախ են լինում։ Համենայնդեպս, եթե հանդիպել եք այս գոտում պզուկների, անպայման դիմեք բժշկի օգնությանը։ Դա կարող է լինել ինֆեկցիայի հետևանք։