
Տիեզերագնացները թռիչքների ժամանակ գործնականում ցավ չեն զգում էյֆորիայի և աշխատանքով տարվածության շնորհիվ:
Թռիչքին երկար նախապատրաստությունից առաջացած էմոցիոնալ վիճակը արգելակում է ցավի զգացողությունը, որը կարող է առաջանալ տիեզերք թռիչքի ժամանակ: Ապա դրան ավելանում է անկշռելիության պայմաններին հարմարվելը:
Գիտնականները ներկայումս ցավին նվիրված հետազոտություն են կատարում Միջազգային տիեզերակայանում: Այդ գաղափարը գիտնականների մոտ առաջացել է այն բանից հետո, երբ տիեզերագնացներն իրենք զարմացել են փոքր վնասվածքների ժամանակ ցավի բացակայությունից, հայտնում է gogetnews.info-ն: