NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է հարցերի միջոցով պարզել, թե երբ են մեր հայտնիներն առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել և այլն:
Մեր խորագրի այսօրվա հերոսը «Ազիզյանները» սիթքոմում Ազատին մարմնավորող դերասան Բորիս Բաղդասարովն է:
Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք դերասան:
Ես դա միշտ գիտեի:
Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:
Առաջնահերթ կիսվում եմ ընտանիքիս հետ:
Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:
Ճիշտն ասած՝ չեմ հիշում, երևի՝ 12-13 տարեկանում:
Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:
Էլի չեմ հիշում: Ես փոքր տարիքում շատերին էի սեր խոստովանում:)
Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:
Այդպիսի դեպք չեմ հիշում:
Առաջին հիասթափությունը…
Առաջինը չգիտեմ, բայց ես շատ եմ հիասթափվում կեղծավոր մարդկանցից:
Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:
Երբ հաղթահարում եմ իմ ալարկոտությունը 🙂
Նկարահանվելու առաջին առաջարկը:
Եթե խոսքը լուրջ նախագծի մասին է, ապա՝ «Ազիզյանները»:
Առաջին մեծ հաջողությունը:
Երբ փոխեցի աշխարհայացքս:
Ձեզ համար առաջնային է…
Անիմաստ կյանք չանցկացնելը…