Վրաստանում փոքր բիզնեսի համար հարկը 5%-ից կիջեցվի 1%
Advertisement 1000 x 90

Վրաստանում փոքր բիզնեսի համար հարկը 5%-ից կիջեցվի 1%

Վրաստանում կհաստատվի նոր՝ պարզեցված հարկատեսակ՝ փոքր բիզնեսի համար: Ինչպես հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, կառավարությունը պատրաստել է օրենսդրական նախաձեռնություն, որի համաձայն շրջանառության հարկը 5 տոկոսից կիջեցվի 1 տոկոսի՝ 5 անգամ:

Բացի այդ, կառավարության նախաձեռնությամբ, որոնց շրջանառությունը ճչի գերազանցում 500 000 լարին (մոտ 200 000 դոլար), նույնպես կներառվեն փոքր բիզնեսի դասում, նախկին՝ 100 000 լարի շրջանառության փոխարեն:

«Դա լավ կօգնի փոքր ձեռնարկություններին, շատ կարևոր է խրախուսական մոտեցումը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: Փոքր բիզնեսի զարգացումը վարչապետը համարել է երկրի զարգացման ամենակարևորչ ճյուղերից մեկը:

geomigrant.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը