Ատամների անալիզի միջոցով մարդու մահվան պատճառը որոշելու համար Բրեդֆորդի համալսարանի գիտնականները կատարել են ոսկրահյուսվածքի իզոտոպային հետազոտություն և հայտնաբերել հյուծման նշաններ XIX դարի կեսերին ապրած իռլանդացիների մոտ, հայտնում է:
Վերլուծելով ածխաջրածնային և ազոտային իզոտոպների հարաբերակցությունը մարդկային 20 ատամների հյուսվածքներում՝ հնէաբաններին հաջողվել է պարզել մարդկանց սնման և ֆիզիոլոգիական փոփոխությունների յուրահատկությունները 1845-1849 թվականների Մեծ սովի ժամանակ:
Պարզվել է, որ իզոտոպային վերլուծությունն ընդունակ է գրանցելու դիետայի փոփոխությունը, երբ իռլանդացիները կարտոֆիլից անցել են եգիպտացորենի: Եգիպտացորենը ներկրվել է Ամերիկայից սովյալներին օգնելու համար: Արդյունքները նաև ցույց են տվել, որ մարդիկ սովի արդյունում տարել են երկարատև ֆիզիոլոգիական սթրես:
Ատամների իզոտոպային վերլուծության պրակտիկան մասնագետները մտածում են ներմուծել քրեագիտության մեջ: Նրանց կարծիքով՝ դա կօգնի բացահայտելու մեծ քանակությումբ հանցագործություններ: