Դերասան Արմեն Դալլաքյանն վթարի է ենթարկվել։ Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 2-ի կողմերը՝ Հրազդանի ճանապարհին, երբ աշխատանքից տուն էր վերադառնում։
«Փառք Աստծո, այլ մեքենայի չեմ բախվել։ Քանի որ Հայաստանում մաքրման աշխատանքները լավ չեն արվում, գետինը սառած էր, մեքենան փախցրեց, պետք է կամ ձորն ընկնեի, կամ պատնեշներին խփեի, կարողացա փախցնել ձախ։ Մեքենան մոտ 10 պտույտ արեց, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, ես էլ ողջ եմ»,- ասաց դերասանը։
Խոսելով իր վնասվածքների մասին` նա ասաց, որ կողերն է վնասել, սակայն լուրջ խնդիրներ չկան։ «Ամրագոտին ինձ շատ պահեց։ Բոլորին խորհուրդ եմ տալիս կապել ամրագոտին։ Եթե այն չլիներ, հաստատ շատ վնասվածքներ կունենայի։ Մեքենաս է շատ վնասվել, նախնական հաշվարկով ծախսերը շատ են, բայց կարևորն այն է, որ ինձ ոչինչ չի եղել, ինչպես հայտնի խոսքն է ասում, ինչ լինում է, ժեշտին լինի»,- նշեց նա։
Արմենի խոսքով` այդ պահին վախ չի զգացել. «Աստված ինձ հետ էր ու ուժ տվեց, այդ պահին ոչինչ չզգացի»։