
Ռոբոտը, որը սկզբում ստեղծել էին ուղեղի մարզման համար, ընդունակ է օգնելու անդամալուծությամբ տառապող մարդկանց:
Այդ ռոբոտը վերջին հաշվով հանդիսանում է էկզոկմախք: Իսկ ավելի պարզ ասած` մեխանիկական սարք, որը մարդը հագնում է իր վրա: Սովորական էկզոկմախքը թույլ է տալիս մեծացնել մարդու ուժը, օրինակ, ծանրություններ տեղափոխելու համար: Այլ տեսակի էկզոկմախքներ օգտագործվում են ռազմական նպատակներով:
Գիտնականները հաստատում են, որ եթե մարդը անդամալուծություն է ձեռք բերել պատահարի արդյունքում, ապա նման տեխնիկան կարող է օգնել նրան վերադառնալ նորմալ կյանքի, հայտնում է sundaynews.info-ն: