Գիտնականները գտել են արտաքինի համար պատասխանատու 15 գեն
Advertisement 1000 x 90

Գիտնականները գտել են արտաքինի համար պատասխանատու 15 գեն

Բելգիայից և ԱՄՆ-ից գիտնականները 15 գեն են հայտնաբերել, որոնք պատասխանատու են, թե ինչպիսի տեսք ունի մարդու դեմքը: Այս տեղեկությունը կարող է չափազանց օգտակար լինել պլաստիկ վիրաբույժների և դատաբժիշկների համար: Դրանից բացի, բացառված չէ, որ ապագայում այս հայտնագործության շնորհիվ պատմաբանները կկարողանան վերականգնել վաղուց մահացած մարդկանց արտաքինը:

Հետազոտողներն ուսումնասիրել են տվյալների բազան, որոնք պարունակել են մարդկանց դեմքերի եռաչափ պատկերները և նրանց գենոմի մասին համապատասխան տվյալները: Յուրաքանչյուր պատկեր ավտոմատ բաժանվել է առանձին մոդուլների: Այնուհետև մասնագետները ստուգել են՝ ԴՆԹ-ի որևէ հատվածը արդյոք պատասխանատո՞ւ է կոնկրետ դիմագծի համար:

Մասնագետները հայտնաբերել են գեների 15 հաջորդականություններ, որոնք մասնակցում են մոր արգանդում երեխայի դեմքի ձևավորմանը: Որոշ գեներ որոշում են քթի կառուցվածքը, որը շատ պիտանի կլինի դատաբժիշկների համար, որոնք դեմքերը վերականգնում են ըստ գանգերի:

Սակայն գիտնականները շեշտում են, որ դիմագծերի վրա ազդում են ոչ միայն գեները, այլև մարդու կենսակերպը, նրա տարիքը, շրջակա միջավայրը: Դրանից բացի, սրանք, հավանաբար, ամենևին բոլոր գեները չեն, որոնք պատասխանատու են դեմքի տեսքի համար, մյուսները պարզապես դեռևս հայտնի չեն:

med.news.am