Կրծքում գնդիկների առկայությունը
Advertisement 1000 x 90

Կրծքում գնդիկների առկայությունը

Կրծքումս կոշտուկ եմ շոշափելԻ՞նչ կարող է լինել այն:

Պատասխանում է մոր և մանկան առողջապահական գիտահետազոտական կենտրոնի մամոգրաֆիստ Անի Ահարոնյան:

-Կանայք հիմնականում խուսափում են այս հարցով դիմել բժշկի, վախը լավ ուղեկից չէ: Չհետազատվելով՝ հարցին լուծում չեն տալիս, քանի որ կարող է նրանց մոտ ախտորոշվել չարորակ նոյագոյացություններ, իսկ չհետազատվելու դեպքում այն պարզ չի դառնում: Վաղ շրջանում կարելի է հայտնաբերել և ստանալ ադեկվատ բուժում: Ուշացնելու դեպքում և վիրահատությունը բարդ կանցնի, և հետվիրահատական շրջանը:

Պետք է նշեմ, որ բոլոր կանայք, ովքեր պետք է անցնեն նման հետազոտություն, դրսևորում են նույն պահվածքը՝ անկախ տարիքից, մասնագիտությունից: Ամեն գոյացում, կոշտություն, որը շոշափվում է կրծքագեղձում, դեռ չի խոսում այն մասին, որ այդտեղ վատ գործընթաց է տեղի ունենում:

Կան բազմաթիվ բարորակ փոփոխություններ, որոնց արդյունքում դուք կարող եք շոշափել գոյացություններ, պնդացումներ: Դրանք իրենցից ոչ մի լուրջ բան չեն ներկայացնում: Նման դեպքերում պետք է դիմել բժշկի, անցնել ռենտգեն մամոգրաֆիկ հետազոտություն և սոնոգրաֆիկ հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվում է խնդրի առկայությունը:

Հետազոտությունը պետք է անցնել դաշտանային ցիկլի 7-ից 12-րդ օրը:

asparez.am