
Եղունգների փխրունությունից և մազաթափությունից ազատվելու համար կանայք դիմուն են ժողովրդական միջոցների օգնությանը: Նրանք փորձում են խնդիրը հաղթահարել դիմակների, յուղերի, հատուկ շիճուկների օգնությամբ:
Այս ամենը օգնում է, սակայն կարճ ժամանակով: Երիկամի վերին գեղձի առողջ լինելը անմիջական կապ ունի մազերի, եղունգների առողջ տեսք ունենալու հետ, ինչպես նաև ազդում է քնի որակի վրա:
Մակերիկամները գտնվում են երիկամների վերևի մասում և համարվում են էնդոկրին գեղձեր: Այդ գեղձերը պատասխանատու են մի քանի հորմոններ համար, իչպիսիք են ադրենալինը և ստերոիդը:
Ձեզ ենք առաջարկում դեղատոմս, որը կազատի ձեզ մի շարք խնդիրներից: Վերջինիս պատրաստման համար հարկավոր է.
- 500մլ մեղր
- 30գ չորացրած մաղադանոսի տերևներ
- 200գ ընկույզ
- 100գ չամիչ
- 20գ կոճապղպեղի փոշի
Այս բոլոր բաղադրիչները միասին խառնեք, իսկ ստացված զանգվածը պահեք սառնարանում:
Շաբաթը երկու կամ երեք անգամ առավոտյան` նախաճաշից 15 րոպե առաջ, երկու թեյի գդալ կերեք այս դեղամիջոցից, իսկ փոփոխությունները նկատելի կլինեն կարճ ժամանակ անց: