
«Ռեյ Բրեդբըրիի «Խատուտիկի գինին» երգ է։ Դոռեմիֆասոլլյա-երի կախարդական, պար բռնած շարան է, որը չես ուզում ավարտվի, որովհետեւ դու էլ ես այդ կախարդանքի մասնակիցը։ Երգ է սիրո եւ նույնիսկ մահվան մասին։ Երգ է ոչ միայն Փրկչի փեշի ծանրությունն զգացած առաքյալի, այլեւ նույնիսկ մոլագար մարդասպանի մասին։ Երգ է բուրավետ մանկության ու նույնքան բուրավետ ծերության մասին։ Երգ է այս աշխարհի մասին, որը հեքիաթային գեղեցիկ է, եւ եթե տգեղ է թվում, ուրեմն տգեղը մենք ենք, տգեղացնողը մենք ենք։
…Ասի՝ ասեմ, որ այս երգ-թարգմանությամբ երգ-գիրքը դեռ չկարդացածները նախանձեն ինձ ու կարդան։
(Անտարես, թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան)»,- Facebook-ի իր էջում գրել է Լիզա Ճաղարյանը: