Սալորը պարունակում է А, В1, В2, Р, С վիտամիններ, ֆոսֆոր, երկաթ, մագնեզիում, մանգան, բոր, նիկել, քրոմ և այլ միկրոտարրեր: Այն ունի ցածր կալորիականություն, մեծ քանակությամբ բջջանյութ և օրգանական թթուներ, որոնք նպաստում են նյութափոխանակության արագացմանը: Սակայն պետք չէ չարաշահել այդ միրգը, քանի որ այն պարունակում է նաև շաքար:
Սալորը օգտակար է սրտի, երիկամների, լյարդի համար, կանխում է թրոմբների գոյացումը և բարելավում է արյունատար համակարգի վիճակը:
Սալորը օգտագործում են նաև կոսմետոլոգիայում մազերի և մաշկի համար, հայտնում է gogetnews.info-ն: