Երեխաները ձանձրանում են դպրոցում․ ինչպե՞ս լուծել այս խնդիրը. newmag.am
Advertisement 1000 x 90

Երեխաները ձանձրանում են դպրոցում․ ինչպե՞ս լուծել այս խնդիրը. newmag.am

Ժամանակակից երեխաներն ուսմանը հոգեբանորեն պատրաստ չեն: Ու դրան խթանող շատ պատճառներ կան:

Նրանց վրա ազդում են տեխնոլոգիաները

Շատ ծնողներ դիվայսներն ու տեխնոլոգիաներն օգտագործում են, որպես անվճար դայակներ: Բայց հետո ստիպված են լինում հատուցել` նյարդային համակարգով, երեխայի ուշադրությամբ: Վիրտուալ կյանքի հետ համեմատած` իրականությունը շատ ձանձրալի է թվում: Ուղեղը սովորում է մեծ քանակի տեսողական խթանիչներին: Վառ պատկերներից, հատուկ էֆեկտներից հետո դասերի ձանձրալի ինֆորմացիան դժվար է ընկալել:

Ի՞նչ անել

Վերականգնեք երեխաների հետ զգացական կապը․

Զարմացրեք, հիացրեք նրանց, ուրախացրեք: Ուսապարկի մեջ թողեք փոքրիկ գրություն, միասին պարեք ու բարձերով կռվեք:

Ընտանեկան ավանդույթներ ունեցեք: Միասին ընթրեք, խաղեր խաղացեք, հեծանիվով զբոսնեք:

Նրանք սովոր են ամեն ինչ հենց այս պահին ստանալ

Որքան հաճախ ենք լսում` «Ուզում եմ ուտել» — «Հիմա կմտնենք խանութ», «Ուզում եմ խմել» — «Ահա, քեզ հյութ», «Ես ձանձրանում եմ» — «Ահա, իմ հեռախոսը»:

Հաճելի մրցանակը հետաձգելը հաջողության հասնելու գրավականներից է: Այն օգնում է չհուսահատվել սթրեսային պահերին: Ծնողները հաճախ մոռանում են այդ մասին, նրանք ուզում են երեխային երջանկացնել հենց այս րոպեին:  Բայց դա նրան հետագայում կվնասի: Երեխաները դժվարություններին պատրաստ չեն լինի:

Ի՞նչ անել

Սովորեցնել երեխային սպասել․

Բացատրեք, որ ձանձրույթը նորմալ է: Դա ստեղծագործ մտածելակերպին հասնելու քայլերից է:

Աստիճանաբար մեծացրեք ցանկության ու հաճույքի միջև ընկած սպասման ժամանակահատվածը:

Մի տվեք երեխային հեռախոս կամ պլանշետ մեքենայի մեջ, հերթերում սպասելիս: Սովորեցրեք, որ այդ ժամանակը նրանք կարող են օգտագործել խոսելու կամ խաղալու համար:

Նախաճաշի, ճաշի ու ընթրիքի արանքում ընկած սնվելու սովորությունը կրճատեք:

Նրանք իրենց համարում են գլխավորը

«Իմ տղան չի սիրում բանջարեղեն», «Աղջիկս շուտ քնել չի սիրում», «Նրանք ինքնուրույն հագնվել չեն սիրում»․ այսպիսի արտահայտություններ ծնողները  հաճախ են ասում: Փաստորեն, երեխաներն են ասում, ինչ անել:  Երեխաները պատրաստ են ուտել միայն մակարոն, քաղցրավենիք, ժամերով նայել հեռուստացույց ու երբեք չպառկել քնելու: Եթե նրանց բոլոր ցանկությունները կատարեք, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:  Նրանք սովորում են, որ ինչ ուզեն, կստանան: Նրանք չեն հասկանում «պետք է» բառը: Բայց նպատակին հասնելու համար պետք է ջանքեր գործադրել:

Ի՞նչ անել

Գծեք սահմաններ․

Էլեկտրոնային սարքերից օգտվելու, քնելու, ուտելու համար հատուկ ժամեր սահմանեք

Մտածեք այն մասին, թե ինչն է օգտակար երեխայի համար և ոչ թե այն, ինչ ուզում են

Զբաղմունքները վերածեք խաղերի:

Նրանք սովոր են մշտական զվարճանքին

Ծնողները փորձում են երեխայի կյանքն ամեն րոպե լցնել որևէ հետաքրքիր ու ուրախ բանով: Այլապես, նրանք մտածում են, որ լավ չեն կատարում իրենց ծնողական պարտականությունները: Բայց կյանքը միայն զվարճանքներից չի բաղկացած: Միօրինակ գործողությունները սովորեցնում են աշխատել, նույնիսկ` ձանձրանալու դեպքում:

Ի՞նչ անել

Սովորեցրեք երեխային անել միօրինակ աշխատանք․

Սովորեցրեք, որ իրենք պետք է հավաքեն խաղալիքները, կախել շորերն իրենց տեղում, հավաքել անկողինը

Նրանց մոտ զարգացած չեն սոցիալական ունակությունները

Առաջ երեխաները խաղում էին բակում: Միմյանց հետ շփման ընթացքում զարգանում էին նրանց սոցիալական ունակությունները: Հիմա նրանք ավելի շատ ժամանակ են ծախսում համակարգչի ու հեռախոսի առաջ: Բայց սմարթֆոնները նրանց չեն սովորեցնի շփվել մարդկանց հետ:

Ի՞նչ անել

Զարգացրեք սոցիալական ունակությունները․

Երեխաներին սովորեցրեք կիսվել, պարտվել, հաղթել, հաճոյախոսություններ անել, զիջել, ասել «շնորհակալություն» ու «խնդրեմ»:

Ուղեղը, ինչպես մկանը, պետք է զարգացնել ու մարզել: Որպեսզի հեծանիվ վարեք, պետք է` սովորեք: Որպեսզի երեխան սովորի սպասել, պետք է  ունենա համբերություն: Այդպես է նաև մյուս բոլոր ունակությունների դեպքում:

newmag.am